ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը

Kamoblog.tv

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ  Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարվում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկը: Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիներ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, մրցույթը կանցկացվի հիմնական 3 անվանակարգերում`

1. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն
2. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ
3. Լավագույն տոնական ձևավորված վարչական շրջան:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ տոնական ձևավորումների լուսանկարները (jpg ձևաչափով) ուղարկել iyerevan.am կայքին՝ հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը, ինչպես նաև կոնտակտային անձի անունն ու հեռախոսահամարը՝ հետադարձ կապ ապահովելու համար:

Մրցույթի շրջանակում առանձնակի կկարևորվեն յուրօրինակ և համաչափ ձևավորված աշխատանքները: Ցանկալի է, որ ձևավորումներում օգտագործվեն կարմիր, ոսկեգույն և սպիտակ գույները:

«Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի հունվար ամսին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: