ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիում ավտովթարից Հայաստանի քաղաքացիներ են տուժել

Alexsandr Imedashvili / Newsgeorgia

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.59-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 17.38-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Չոլոյաշվիլի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ «BMV» մակնիշի 10 QQ 109 պ/հ (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ 1983 թ. ծնված Արտավազդ Ս.-ը,  1978 թ. ծնված Արման Հ.-ը,  1986 թ. ծնված Էդգար Ս.-ը հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ (կլինիկան չի հաջողվել պարզել), որտեղ բժիշկները Արտավազդ Ս.-ի և Էդգար Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արման Հ.-ը ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: