ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Կանաչ պրոֆեսորը» այնուամենայնիվ դարձավ Ավստրիայի նախագահ

H.- P. Bader / Reuters

Ավստրիացիները կիրակի վերջապես ընտրեցին նոր նախագահի՝  ձայների մեծ մասը տալով «կանաչների» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենին:  
Վերջին տվյալներով՝ 72-ամյա պրոֆեսոր Բելենի օգտին է քվեարկել ընտրողների 51.7 տոկոսը, ինչի արդյունքում նա Հոֆերին գերազանցել է 3.4 տոկոսով, փոխանցում է РИА Новости-ն:

Աղբյուրը հավելում է, որ դեռևս չեն հաշվվել ժամանակից շուտ քվեարկողների ձայները, այնուհանդերձ՝ Բելենի հաղթանակն ընդունել են թե՛ տեղի իշխանությունները, թե՛ մի շարք օտարերկրյա քաղաքական գործիչներ:

Ավստրիացիներն ընթացիկ տարում 3 անգամ մասնակցել են նախագահական ընտրություններին: Առաջին փուլն անցկացվել է ապրիլին. այդ ժամանակ առաջադրված է եղել 6 մասնակից, որոնցից առավելագույն ձայներ են հավաքել Բելենն ու Հոֆերը: Մայիսին անցկացվել է 2-րդ փուլը, սակայն դրա արդյունքները չեղարկվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ: Արդյունքում նշանակվել է 3-րդ փուլը, որում հաղթել է Բելենը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: