ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 372,37 դրամ ԱՐԾԱԹ - 273,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 072,98 դրամ

Չինաստանը նախատեսում է շրջանցել Թուրքիան վերագործարկվող «Մետաքսի ճանապարհ» ծրագրում

silkroadpartnership.com

Չինաստանը նախատեսում է կրկին կյանքի կոչել պատմական «մետաքսի ճանապարհը», սակայն առանց Թուրքիայի: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Türkiye» թերթի կայքին, այս մասին հայտարարել է «Nerenciya Tanıtım Grubu» ընկերության ներկայացուցիչ Ահմեդ Համդի Գյուրդողանը:

«Չինաստանը փորձում է Վրաստանի տարածքով հատել Սև ծովը, իսկ հարավում անցնել Կիպրոսի հունական հատվածով և այդպիսով շրջանցել Թուրքիան:

Գյուրդողանը նշել է, որ Չինաստանը Վրաստանի արևմուտքում գտնվող Անակլիայում նոր նավահանգիստ է կառուցում, որն իր մեծությամբ երկու անգամ կգերազանցի  Թուրքիայի բոլոր նավահանգիստներին: Այսպիսով, նպատակ է դրված գնացքով հասնել այդ նավահանգիստ և ծովային ճանապարհով Սև ծովով դուրս գալ Եվրոպական շուկաներ: Այսպիսով ,ապրանքների նշանակետին հասցնելու ժամկետը կնավազի՝ հասնելով 10 օրվա»:

Թուրք պաշտոնյան մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ մի կողմից Անակլիա-Ռումինիա ծովային ուղիները, մյուս կողմից Հարավային Կիպրոսում Չինաստանի կողմից կառուցված նավահանգիստը հնարավորություն կտան այս կարևորագույն առևտրական ուղին անցնելիս շրջանցել Թուրքիան: Նա առաջարկել է շուտափույթ քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում դիրքերը չկորցնելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 20%
Քամի՝ 11.27 կմ/ժ
30 C°
 
18°  31° 
23.09.2017
17°  27° 
24.09.2017
Հարցում

Արդյո՞ք Կատալոնիային կհաջողվի անցկացնել անկախության հանրաքվե: