ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ոգեկոչում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին

Lratvakan.am

Քսանինը տարի առաջ` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:  Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակ քաղաքի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ (12 բալանոց սանդղակում): Մասնագետների հաշվարկներով` երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում արտանետված էներգիայի հզորությունը համարժեք էր 1945 թվականին Հիրոսիմայի վրա նետված ռումբի նման տասը ատոմային ռումբերի պայթյունի ուժգնությանը:

Հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային հատվածը: Այն ընդգրկել է Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1 մլն մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան է մնացել 514 հազար մարդ: Երկրաշարժի արդյունքում հիմնավորապես ավերվել էր Սպիտակ քաղաքը, ոչնչացվել էր  Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյումրու բնակարանային, սոցիալական և արտադրական ֆոնդի 80 տոկոսը:  Ավերածություններ էին տեղի ունեցել նաև հանրապետության երրորդ քաղաքում` Վանաձորում:

Պաշտոնական տվյալներով` զոհվել էր ավելի քան 25 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ): 19 հազար մարդ դարձել էր հաշմանդամ, 530 000 բնակիչ անօթևան էր մնացել: Փլատակներից հանվել է կենդանի 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս՝ հիմնականում ԽՍՀՄ առողջարաններ։

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը: Երկրաշարժը շարքից հանել էր հանրապետության արդյունաբերական պոտենցիալի մոտ 40 տոկոսը. դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Ուղիղ նյութական կորուստների արժեքը գնահատվում է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

Աղետի հետևանքների հաղթահարման գործում Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Աղետից տուժած Հայաստանի օգնության շտապող երկու ինքնաթիռ՝ հարավսլավական և խորհրդային, կործանվեցին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով; 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: