ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության վարչապետը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ԱՄՆ իր աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպել է հայկական երկու կազմակերպությունների ղեկավարությանը և մասնակցել ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը:

Հանդիպելով Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներին՝ վարչապետը նրանց հետ քննարկել է համահայկական նշանակության և Արցախին վերաբերող հարցերում համագործակցության խորացման հեռանկարները: Ա. Հարությունյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերակատարումը Արցախի վերաբերյալ ԱՄՆ պետական մարմինների որոշումների կայացման և իրազեկվածության բարձրացման գործում: Կողմերը շեշտադրել են ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու և Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:

Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցում էին նաև հոգևոր դասի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա հյուրեր: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ողջունել է Արայիկ Հարությունյանին՝ կարևորելով նրա այցը Սփյուռքում և ԱՄՆ պետական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում: Վարչապետն իր ելույթում համառոտակի ներկայացրել է ԼՂՀ պետականաշինության, տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման գործընթացները: Նա ընդգծել է Արցախի զարգացման և միջազգային ներկայացվածության գործում Սփյուռքի բացառիկ մասնակցության նշանակությունը՝ միջոցառման մասնակիցներին հորդորելով հնարավորինս աջակից լինել հայրենիքի խնդիրների լուծմանը: Ա. Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, պաշտպանության համակարգին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և այլ ոլորտների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: