ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ բանակցային հերթականփուլը կկայանա հաջորդ շաբաթ

ՀՀ-ԵՄ բանակցային հերթական՝ 7-րդ փուլը կկայանա  հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 13-14-ին, Բրյուսելում։ Այդ մասին հայտնում է 168am-ը՝ հղում կատարելով բրյուսելյան աղբյուրներին: 

«Հայաստանն ու Եվրոպական միությունը մի քանի ամիս առաջ ավարտել են բանակցությունները համաձայնագրի քաղաքական հատվածի շուրջ, ինչը էապես չի փոխվել Ասոցացման համաձայնագրի նույն բաղադրիչից, որն արդեն բանակցված էր 2013թ.։ Դրանից հետո վերջին երկու բանակցային փուլերը նվիրված են առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորմանը, առաջիկա բանակցությունները ևս դրան նվիրված կլինեն»,- տեղեկացնում է աղբյուրը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, առևտրատնտեսական հարցերի շուրջ բանակցություններն այնքան անհարթ չեն ընթանում, ինչպես քաղաքական բաղադրիչի շուրջ բանակցությունները։ Բայց ըստ աղբյուրի՝ կողմերն այդ հարցերն անհաղթահարելի խոչընդոտներ չեն դիտարկում և զիջումների են գնում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: