ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ արտգործնախարարները հանդիպել են Համբուրգում

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերին Երևանում կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձան գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արևելքում, Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին դեկտեմբերի երկրորդ կեսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստման հարցերը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: