ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնահարցը (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշեց, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: