ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրյուսելում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների վեցերորդ փուլը

Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական՝ վեցերորդ փուլը։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լուկ Դեվինյը:

Քննարկվեցին համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության և Հիմնական ու եզրափակիչ գլուխների դրույթները։

Բանակցությունների վերջում տեղի ունեցավ նաև լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփեցին քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների գլուխների շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հաջորդ փուլերի ժամանակացույցի շուրջ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: