ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտպանի՛ր լույսդ հավատով, և շուտով այն ճրագ կդառնա, որը նոր լույսի ծնունդ կտա. Ձմեռ Պապ

NewsWorks

Նամակ Ձմեռ Պապիկին:

«Իմ շա˜տ սիրելի Ձմեռ պապիկ..

Քեզ շատ վաղուց է, որ նամակ չեմ գրել…Հուսամ,  չես նեղացել ինձնից…Անկեղծ չգիտեմ, թե որն է պատճառը…միգուցե մեծացե՞լ եմ…Չնայած գիտեմ պատասախանդ..«Մի՞թե այդ փաստը քեզ ստիպում է այլևս չհավատալ ու մոռանալ գոյությանս մասին…»: Պատասխանս միանշանակ է՝ իհարկե, ոչ:

Պարզապես, կորցրել եմ մանկությունս, պա՛պ, կորցրել եմ իմ հեքիաթը... էն հեքիաթը, որ նվիրել էիր ինձ..

Պա˜պ, այ պա˜պ, երբ ես ինձ հյուր գալու... ես արդեն  մեծացել եմ ու գիտեմ համեղ ուտեստներ պատրաստել...դու այլևս սոված չես մնա...խոստանում եմ...Պա˜պ, գիտես չգիտեմ էլ, թե ինչ ուզեմ քեզնից այս տարի...Հիշում ես, որ փոքր էի, նվերների ինչ ցուցակներ էի քեզ ուղարկում...Բայց ոչ այս տարի...այլևս այդ ցուցակները փոքրիկների համար են...վստա՛հ եմ, որ հուսախաբ չես անի նրանցից և ոչ մեկին...

Պա՛պ, ուզում եմ, որ ինձ վերադարձնես էն ուժը, որ ունեի...էն ուժը, որը կուլ չէր գնում ոչ մեկի ցանկությանն ու քմահաճույքին....էն ուժը, որ չնայած ամեն ինչի, հավատում էր հրաշքի ...էն ուժը, որ սեր էր արարում...

Կրկին գիտեմ թե ինչ ես պատասխանելու...«Այդ ուժը քո մեջ է, իսկ այն վերագտնելը քո իմաստությունն է».. Պապ գիտեմ, ավելին, գիտակցում եմ, բայց իմաստությունս կորցրել եմ մարդկանց մեջ..

Բարկացնում է անվերջ այն փաստը, որ այս անգամ նույնպես գիտեմ, թե ինչ ես պատասխանելու.... «Երեկվա օրն անցել է, բա՛ց  թող, ապրի՛ր այսօր ու հավատա՛, հավատա ոչ թե երեկվա իմաստությանդ, այլ այսօրվա, որ դեռ նոր պետք է արարես»: 

Պա˜պ, իմ Ձմեռ պա˜պ, ես չգիտեի, որ այսքան դժվար է ապրել այս կյանքում...ես այնքան էի ուզում շուտ մեծանալ...իսկ հիմա ինքս իմ «գերին» եմ դարձել...Սկսել եմ ապրել հանուն սպասումի.....

Պաա՛պ, խնդրում եմ, ինձ մի փայտե տնակ նվիրի՛ր, տնակ, որում լույսս կվառեմ...որտեղ սպասումս կլինի միայն արևամուտին հաջորդող արևածագը…գիտեմ տնակում շատ ցուրտ կլինի սկզբում... սաստիկ քամին չի թողնի, որ լույսս վառվի...բայց խնդրում եմ, այնքան ամուր կառուցիր պատերը, որ ցուրտն ու քամին լույսս չհանգցնեն...որ լույսս ճրագ դառնա անմա˜ր...

Իմ պապ, պատասխանդ, նորից, գիտեմ... «Տնակը դու ես, քո ԵՍ-ը, ստեղծի՛ր ինքդ քեզ և լու՛յս վառիր, պաշտպանի՛ր լույսդ հավատով, և շուտով այն ճրագ կդառնա, որը նոր լույսի ծնունդ կտա... Եվ ես շատ շուտով նորից հյուր կգամ  ՁԵԶ.. »

Կսպասենք, պա˜պ..»

Քո թոռնիկ, Ալիսա

25 տարեկան

2.12.2016


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: