ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտը հերքում է Բաքվի տարածած ապատեղեկատվությունը

Artsakhpress.am

Հայկական անօդաչու թռչող սարք կործանելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Լուրը չի համապատասխանում իրականությանը. ապատեղեկատվություն է։ Այսօր նրանց համար հատուկ օր է` Հեյդար Ալիևի մահվան օրը, ուստի նրանք հատկապես մեծ ջանքեր են գործադրում տեղեկատվական դաշտում», - ասաց Բաբայանը։ Նրա խոսքով` ադրբեջանական կողմը դեկտեմբերի 11-ին և 12-ին 14 անգամ գնդակոծել է հայկական դիրքերը, և այդ թիվը համընկնում է Ադրբեջանի նախորդ նախագահի մահվան 14-րդ տարելիցին։ «Նրանք միշտ պահպանում են այդ սիմվոլիզմը», — ասաց Բաբայանը։



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: