ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիեննան կարգելակի Թուրքիա-ԵՄ բանակցությունները. Ավստրիայի ԱԳՆ

Reuters

Թուրքիա-Եվրամիություն անդամակցության հետագա բանակցությունները կարգելակվեն Վիեննայի կողմից: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը՝ քննադատելով Թուրքիային մարդու իրավունքների խախտումների համար։

Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունել էր Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու վերաբերյալ իրավականորեն ոչ պարտադիր բանաձև՝ մատնանշելով հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում համատարած հետապնդումներն ու բռնաճնշումները։Թուրքիայի անդամակցության հարցը վերջնականորեն վճռվելու է Եվրոպական Խորհրդի հավաքի արդյունքներով, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-16-ին։

«Եվրախորհրդարանն ընդունել է խիզախ և ճիշտ բանաձև՝ պահանջելով, որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սառեցվեն։ Արտաքին գործերի նախարարների եզրակացություններում նույնպես պետք է լինի արձագանք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին։ Մենք նույնպես պետք է առաջարկենք, որ անդամակցության բանակցությունները սառեցվեն»,- ասել է Կուրցը, Spiegel պարբերականին հղումով գրում է Civilnet.am-ը:

Ավստրիացի նախարարն նշել է, որ Նիդեռլանդների ու Բուլղարիայի դիրքորոշումները համահունչ են Վիեննայի մոտեցմանը։ Կուրցի համոզմամբ՝ Թուրքիան չի կիսում ԵՄ-ի արժեքները։

Ավստրիայի ԱԳ նախարարը կոչ է արել, որ ԵՄ-ն հստակ արձագանքի հուլիսի 15-ից հետո Թուրքիայում ստեղծված իրադրությանը: Սեբաստիան Կուրցը ընդգծել է Թուրքիայում ընդդիմադիրների ահաբեկումն ու սպառնալիքները, այլախոհների ազատազրկումն ու մահապատժի հնարավոր վերականգնումը։

Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը քվեարկել էր Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու օգտին։ Որոշման օգտին քվեարկել էր 479 պատգամավոր, 37-ն արտահայտվել էր դեմ, 107-ը՝ ձեռնպահ։ Նույն օրը Ավստրիայի խորհրդարանի անդամները սատարել էին երկրի վեց քաղաքական ուժի նախաձեռնությանը՝ Թուրքիային սպառազինությունների մատակարարման դադարեցման վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: