ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդական դատարանը թուրք գործչի հայատյաց հայտարարությունները ճանաչել է որպես քրեական հանցագործություն

armenianweekly.com

Ստոկհոլմի շրջանային դատարանը դեկտեմբերի 14-ին վճիռ կայացրեց Շվեդիայի թուրքական ազգային ասոցիացիայի արդեն նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, ով ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս  Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանը վճռեց, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման հանցագործություն ծանրացուցիչ հանգամանքներով։ Ըստ դատարանի վճռի Լեյլանիի նկատմամբ սահմանվեց պատիժ երկու տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի վճարման տեսքով։

Շվեդիայի թուրք աշխատավորների ընկերությունների դաշնությունը շվեդաբնակ ադրբեջանցիների հետ 2016 թվականի ապրիլի 9-ին Ստոկհոլմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ «Թուրք` արթնացիր» կոչերով հակահայկական ակցիա են անցկացրել: Բարբարոս Լեյլանին մասնավորապես հայտարարել է. «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մա՛հ հայ շներին, մա՛հ, մա՛հ»: Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի տեսանյութը հեռարձակվել էր շվեդական հեռուստալիքներից մեկով և մեծ քննադատության էր արժանացել, ինչից հետո Լեյլանին նշել էր, որ այդ ամենն ասել էր պահի ազդեցության տակ, և դրանք չի կարելի դիտարկել որպես սպառնալիքներ:

Սակայն նրա արդարացումը, միևնույն է, չէր ընդունվել: Բարբարոս Լեյլանին  ստիպված է եղել հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ դեպքից հետո Ստոկհոլմում գործող շուրջ 50 հայկական, քրդական և շվեդական կազմակերպություններ դիմել էին դատախազություն՝ պահանջելով պատժել Լեյլանիին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: