ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կ. Բեքարյան. ապրիլից հետո օրակարգի երկրորդ պլան մղված մի շարք տարրեր դարձան առաջնային

Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նման իրավիճակից վերադարձը բանակցային սեղան հեշտ չի լինում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

 «Բնական էր, որ բավականին մեծ թվով հարցադրումներ, որոնք կային անգամ մինչև ապրիլ, բայց անընդհատ հետ էին մղվում օրակարգի երկրորդ, երրորդ պլան, դարձան առաջնային: Խոսքը վերաբերում է թե′ ԼՂՀ-Ադրբեջան, թե′ Հայաստան-Ադրբեջան սահմաններին իրավիճակի կանխատեսելիության որոշակի հիմքերի ապահովմանը և սրացման թուլացմանը: Խոսքը վերաբերում էր հետաքննության մեխանիզմների ստեղծմանը», - ասել է Բեքարյանը՝ հավելելով, որ պետք է հասկանալ այս գործողությունների կարևորությունն ու նշանակությունը:

«Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը իր սանձազերծած պատերազմը ներկայացնում էր որպես պաշտպանական գործողություն:  Ամեն անգամ եղած սրացումները ադրբեջանական կողմը փորձել է բարդել հայկական կողմերից որևէ մեկի վրա և հետաքննության մեխանիզմը՝ ներմուծված և իրականացվող, պետք է տար հնարավորություն՝ ցանկացած տեղի ունեցած գործողություն հետաքննելու և մեղավորին ի հայտ բերելու: Հետաքննության մեխանիզմը ձևական մի բան չէ, սա ամենակարճ ճանապարհն է սահմանները ավելի պատասխանատու վիճակի բերելու», - նշեց բանախոսը:

Նա նաև կարևորեց ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի առաքելության ընդլայնման հարցը՝ նշելով, որ բոլորին է հայտնի, որ այս գրասենյակն ունի բավականին փոքրաթիվ կազմ, ինչի պարագայում սահմանների իրավիճակի նորմալ մոնիթորինգ անել, փաստահավաք առաքելություն իրականացնել հնարավոր չի դառնում: Հետևաբար նրանց արած գործողությունները լինում են պոստ-ֆակտում և արդեն ոչ թեժ հետքով:

Բեքարյանի խոսքով՝ երրորդ կարևոր տարրը, որի մասին տարիներ ի վեր խոսվում է, դիպուկահարների հետ քաշելն է սահմաններից. խնդիր, որն անմիջականորեն կապված է սահմանների լարվածության հետ:

«Իհարկե, այս ամենը պետք է հիմքում ունենար լիակատար և անվերապահ վերադարձ 1994-1995թթ-ի հրադադարի եռակողմ (ՀՀ, ԼՂՀ, Ադրբեջան) անժամկետ համաձայնագրերին: Պատահական չէ, որ ապրիլյան պատերազմից հետո անցումը դեպի բանակցային գործընթաց կամ այլ կերպ ասած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները հիմնականում շեշտեցին այս տարրերը», - իր խոսքն ամփոփեց բանախոսը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: