ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը պատասխանել է Միշել Օբամային

© AP Photo/ Evan Vucci

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կառավարման օրոք երկրին մեծ ապագա է սպասում, հայտնում է Ռիա Նովոստին: Թրամփը Ալաբամայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հենց այդ կերպ է մեկնաբանել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի խոսքերը, թե Թրամփի ընտրությունը տապալեց ամերիկացիների բոլոր հույսերը:

Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Միշել Օբաման, մասնավորապես, նշել էր, որ  Թրամփի  հաղթանակից հետո ամերիկացիները հասկացան, թե ինչ է նշանակում ապրել առանց հույսի։ 

«Հակառակը՝ մենք ունենք մեծ հույսեր և հսկայական ներուժ: Այս երկիրն ունի այնպիսի մեծ հեռանկարներ, ինչպիսին երբեք չի ունեցել: Հաճելի է ապրել այս հրաշալի պահին: Ապագայի սցենարը դեռևս գրված չէ»,- նշել է Թրամփն՝ ի պատասխան Միշել Օբամայի:

Թրամփը նաև ընդգծել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Օբամա ամուսինները եղել են «բացառիկ սիրալիր», և կարծիք է հայտնել, թե «հնարավոր է առաջին տիկինը նկատի է ունեցել լրիվ այլ բան և սխալ է արտահայտվել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: