ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոհանի. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

AP

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Մեզ համար Հայաստանը և Ադրբեջանը բարեկամ երկրներ են, և հուսով ենք, որ ականատես կլինենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կլինի ողջ տարածաշրջանի օգտին: Անկասկած այս խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք ցանկանում ենք ականատես լինել հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոհանին:

Նա հավելեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: «Երկու երկրներն էլ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում ունեն որոշակի գործադրված ջանքեր և պետք է այս ուղղությամբ բոլոր երկրների հետ կարողանալ հաստատել սերտ փոխգործակցություն, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարում կարողանանք արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- ընդգծեց Հասան Ռոհանին: Իրանի նախագահը նկատեց, որ Իրաքն ու Սիրիան այսօր ահաբեկչության խնդրի առաջ են կանգնած և այդ խնդիրները լուծելու հարցում ևս արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտություն կա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: