ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԴԱԵՇ-ի կողմից ողջակիզված թուրք զինվորներ. «Էրդողան, մեր՝ այս վիճակում հայտնվելու պատճառը դու ես». տեսանյութ

Georgia Newsday

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ողջակիզել է երկու թուրք զինվորների, ևս երկու զինվոր գնդակահարվել են: Այս դաժան մահապատժի տեսարանները հրապարակվել են սոցցանցերում ԻՊ-ին պատկանող էջերում: Տեսագրությունը բուռն զայրույթ է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում, փոխանցում է Ermenihaber-ը: 

Նշենք, որ մահապատժի ենթարկվածները թուրք զինվորներ Սերդար Թաշն ու Ֆեթհի Շահինն են, որոնք ԻՊ-ի կողմից առևանգվել էին 2015թ. սեպտեմբերին: Իսկ գնդակահարվածները Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ենթասպաներ Քըվանչ Քաշըքչըն ու Մուհամեդ Դուրան Քեսքինն են, ովքեր գերեվարվել էին նոյեմբերի 29-ին Էլ-Բաբի Էդ Դանա գյուղի մերձակայքում՝ «Եփրատի վահան» գործողության շրջանակներում:

Հրկիզելուց առաջ ԻՊ-ը ձայնագրել և հրապարակել է թուրք զինվորների ելույթը, որտեղ նրանք իրենց հետ կատարվածի համար մեղադրում են Էրդողանին ու նրա կուսակցությանը:

«Ես դիմում եմ թուրք զինվորներին: Որպեսզի չարժանանաք այն ստորացումներին, որոնց մենք ենք ենթարկվում, լքեք «Իսլամական պետության» տարածքները: Ով թուրք ժողովուրդ, մեզ պատուհասած այս ստորացուցիչ վիճակի պատճառը «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու Թուրքիայի կառավարությունն է: Այս պահին մեր փոխարեն կարող էր լինել նաև ձեր զավակը: Մենք շատ երկար սպասեցինք, որպեսզի մեզ փրկեն, սակայն Թուրքիան իր զինվորներին ոչ մի կարևորություն չտվեց»:

Մյուս զինվորը սահմանափակվում է միայն հետևյալ հայտարարությամբ. «Հեյ Էրդողան, մեր՝ այս վիճակում հայտնվելու, շան օրը ընկնելու պատճառը դու ես»:

Տեսագրությունում զինվորների ելույթից հետո սպառնալիքներ են հնչեցնում  ԻՊ-ի 2 զինյալներ, որոնց դեմքերը տեսագրությունում չեն երևում: Ահա նրանց  ելույթներն ամբողջությամբ.

«Հեյ Թուրքիա, դուք այրեցիք մուսուլմաններին, Ինջիրլիքը բացեցիք Ամերիկայի առաջ, իսկ այդտեղից օդ բարձրացած ամերիկյան ինքնաթիռները խոցեցին «Իսլամական պետության» զինվորներին: Բոլորիդ վերջը այսպես է լինելու: Դուք մեր եղբայրներին այսպես այրեցիք: Անհավատներ»:

«Ալլահ Աքբար: Մենք մուսուլմանների վրեժն այսպես լուծեցինք: Եթե դուք ձեր զինվորներին չհեռացնեք, նրանց վերջը սա է լինելու: Արդեն պիտի վարժվեք այս տեսարաններին: Դուք ականատես կլինեք, թե ինչպես են նրանք այրվում ու կփակեք ձեր ականջները, որպեսզի նրանց ճիչերը չլսեք: Եթե չլքեք «Իսլամական պետության» տարածքները, այս հողերը ձեր գերեզմանը կդառնան: Դուք կափսոսեք, որ այս հողեր եք ներխուժել: Վաղվա օրն ավելի դաժան է լինելու: Սպասեք: Մենք էլ ենք սպասում»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: