ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն Սերբիային անվճար կտրամադրի 6 միավոր ՄիԳ-29, 30 տանկ և 30 զրահամեքենա

http://aviarf.ru/

Սերբիան որպես աջակցություն Ռուսաստանից անվճար կստանա 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ և 30 մարտական հետախուզապարեկային զրահափոխադրիչ մեքենա` ԲՌԴՄ-2: Ինքնաթռիների արդիականացումը կիրականացվի 3 փուլով և կարժենա Սերբիային 180-230 մլն եվրո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում կատարելով Tanjug-ին:

«Եթե մենք գնեինք այնպիսի ինքնաթիռներ, որոնք կրում են մեր ցանկացած հրթիռները, ապա դրանց արժեքը կկազմեր մոտ 600 մլն եվրո»,- ասել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը:

Ըստ Վուչիչի՝ ձեռք բերված պայմանավորվածությունները զգալիորեն կբարելավեն սերբական բանակի հնարավորությունները:

Հանդիպմանը քննարկվել է նաև «Բուկ-Մ1» և «Բուկ-Մ2» ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև «Տունգուսկա» հրանոթահրթիռային համալիրների հարցը:

«Մենք այսօր կարող էինք վերցնել նաև «Բուկ-Մ1» և «Բուկ-Մ2»` շուկայական գներով: Բայց այս պահի դրությամբ, մենք այդպիսի գումար (500 մլն եվրո) չունենք, ավելի լավ է սպասենք 2018-ին»,-ասել է  Սերբիայի վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: