ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Կանադայում Թուրքիայի դեսպան Սելջուկ Ունալի մեկնաբանությանը

Haydzayn.am

Կանադայում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Կանադայում Թուրքիայի դեսպան Սելջուկ Ունալի՝ 1980-ական թթ. Կանադայում հայկական ծագմամբ կանադացիների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ մեկնաբանությանը, որը վերջինս արել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպանի սպանության վերաբերյալ իր հարցազրույցում, հաղորդում է «Հայ Ձայնը»: 

ՀՀ դեսպանությունը մասնավորապես նշել է.

«Մենք դատապարտում ենք ցանկացած վայրում, ցանկացած անձի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը: Կարծում ենք, որ այս ողբերգությունից ուշադրությունը շեղելով և խոսելով իրենց դիվանագետների սպանության մասին՝ թուրք դեսպանը փորձում է նվազեցնել Անկարայում տեղի ունեցած սարսափի աստիճանը, և դա նողկալի է: Մենք ցանկանում ենք վերահաստատել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանցիների կողմից 1.5 միլիոն հայերի սպանության դատապարտումը:  Թուրքիայի դեսպանին և Թուրքիայի իշխանություններին խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ Ռուսաստանի դեսպանի սպանության հետաքննության, Թուրքիայում անվտանգության վիճակի բարելավման վրա և աշխարհի ուշադրությունը չշեղել իրենց սեփական՝ բռնության հակված քաղաքականությունից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: