ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պակիստանը Իսրայելին սպառնացել է միջուկային զենքով

Inter Services Public Relations/HO/EPA

Իսրայելի և Պակիստանի պաշտոնական անձանց միջև Twitter-ում վիճաբանություն է առաջացրել սուտ լուրի պատճառով, հաղորդում է The Guardian-ը։

Պակիստանի ՊՆ նախարար Հավաջ Մուհամադ Ասիֆը Twitter-ի իր էջում հիշեցրել է Իսրայելին այն մասին, որ Պակիստանը ևս միջուկային գերտերություն է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 20-ին AWD News կայքում հրապարակվել է հոդված հետևյալ խորագրով՝ «Իսրայելի պաշտպանության նախարար․ եթե Պակիստանը զորք մտցնի Սիրիա ցանկացած պատրվակով, մենք կոչնչացնենք այդ երկիրը միջուկային հարվածով»։

Իսրայելի ՊՆ-ն ավելի ուշ մեկնաբանել էր իրավիճակը՝ այն որակելով որպես «սուտ» և ընդգծել, որ գերատեսչությունը երբեք նման հայտարարություն չի արել։

Նշենք, որ Պակիստանը միջուկային տերությունների ակումբին միացել է 1998 թվականին, իսկ Իսրայելն երբեք պաշտոնապես չի հաստատել, ոչ էլ հերքել է միջուկային զենք ունենալը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: