ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում քանդել են Մոնթե Մելքոնյանի հուշարձանը

Ermenihaber.am

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանն ապամոնտաժել է Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ Արմենակ Բաքըրջյանի, Հրանտ Դինքի հիշատակին կանգնեցված հուշարձանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Demokrathaber» լրատվական կայքին:

2016 թվականի ապրիլի 26-ին կանգնեցված հուշարձանը թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նոյեմբերին, երբ «Sozcu» թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքը քննադատական հոդված էր հրապարակել: Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել էին այն հանգամանքի վրա, որ հուշարձանի վրա գրված է եղել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը: Աղմուկից հետո Թունջելիի նահանգապետարանը հուշարձանը քանդելու որոշում էր կայացրել:

Նշենք, որ հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է եղել նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները:

«Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրված է եղել հուշարձանի վրա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: