ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանձինս Մխիթարյանի` երկրպագուները գտել են իրենց նոր ֆավորիտին. Daily Mail

Facebook/ Manchester United

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվեց վնասվածքից ու փոխարինման դուրս եկավ Անգլիայի առաջնության հերթական տուրի «Սանդերլենդի» հետ խաղի երկրորդ կեսում: Իր վերադարձը Մխիթարյանը նշանավորեց խփած ֆանտաստիկ գոլով:

ArmFootball.com-ն առանձնացրել է բրիտանական մամուլի մեկնաբանությունները Մխիթարյանի խաղի ու խփած գոլի մասին:

Mirror-ը խաղի վերլուծության մեջ առանձնացնում է «Մխիթարյանի ռենեսանսը շարունակվում է» վերնագրով մի հատված: «Հենրիխ Մխիթարյանից որոշ ժամանակ պահանջվեց «Յունայթեդում» իր հետքը թողնելու համար, սակայն 86-րդ րոպեին նրա` կրնկով կատարած տպավորիչ կիսաշրջադարձ հարվածը երեք գոլի տեղ էլ կանցներ, նույնիսկ այն դեպքում, որ կրկնապատկերը ցույց տվեց` Մխիթարյանը Իբրահիմովիչի փոխանցման ժամանակ գտնվում էր խաղից դուրս վիճակում: Մխիթարյանը վերածնվել է, թեև այս խաղում նա բավականին ուշ մտավ խաղադաշտ: Թվում է` 2017թ.-ին նա դառնալու «Յունայթեդի» առանցքային ֆուտբոլիստը»,- գրում է պարբերականը, որը Մխիթարյանի խաղին տալիս է «7» գնահատականը:

Dailymail-ը համեմատում է Մխիթարյանի խփած գոլը կոլւմբիացի հայտնի դարպասապահ Ռենե Իգիտայի լեգենդար «կարիճ» սեյվին, որը նա կատարել էր Անգլիայի հետ ընկերական խաղում` 1995թ.-ին: «Մի պահ մոռացեք, որ խաղից դուրս վիճակ կար: Երբ գնդակը հասավ Մխիթարյանին, երևաց, որ այն հայ ֆուտբոլիստից մի քիչ հեռու է, իսկ ինքն արդեն օդի մեջ էր: Սուպեր իմպրովիզ ստացվեց, արտակարգ եզրափակիչ հարված: Մխիթարյանը դիմեց հնարավոր միակ քայլին ու աջ ոտքի կրնկով բռնեց իբրահիմովիչի փոխանցումը` գնդակն ուղարկելով «Սանդերլենդի» դարպասը: Իր կյանքի լավագույն գոլը, ինչպես հետագայում նշեց ֆուտբոլիստը»:

Պարբերականը գրում է, որ հանձնինս Մխիթարյանի` երկրպագուները գտել են իրենց նոր ֆավորիտին: «Նրանք վանկարկում էին նրա անունը, երբ նա պատրաստվում էր երկու խաղ բաց թողնելուց հետո փոխարինման դուրս գալ խաղի մեկնարկից մեկ ժամ անց` փոխարինելով Ջեսե Լինգարդին: Ու Մխիթարյանը վարձահատույց եղավ նրանց` իր երրորդ անընդմեջ խաղում դառնալով գոլի հեղինակ»,- գրում է Daily Mail-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: