ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիահայ 436 ուսանողի 2016-2017 ուստարվա վարձի 70%-ը վճարել են կառավարությունն ու ՀԿ-ները

2016-2017թթ. ուստարում սիրիահայ 436 ուսանողի ուսման վարձավճարների 70%-ը վճարվել է ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով 2016թ. ընթացքում նախարարության կատարած աշխատանքները:

Նրա խոսքով, Հայաստան վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում` սիրիահայերի, հասարակությանն ինտեգրման գործընթացի և կառուցակարգերի կատարելագործում» գերակա խնդրի լուծման ուղղությամբ շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության, կրթության, աշխատանքի և այլ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները, կազմակերպվել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 8 նիստ: «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական 6 ցուցահանդես-տոնավաճառ է կազմակերպվել:

Հակոբյանը տեղեկացրել է, որ 2016-2017թթ. ուստարում սիրիահայ 436 ուսանողի ուսման վարձավճարների 70%-ը վճարվել է ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ, իսկ ծայրահեղ կարիքավոր սիրիահայ 25 ուսանողի ուսման վարձավճարների մնացած 30 տոկոսը փոխհատուցել է Հայ օգնության ֆոնդը: Կազմակերպվել է մոտ 200 սիրիահայ երեխայի ամառային հանգիստը տարբեր ճամբարներում, որոնց աջակցել են «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը և Հայ օգնության ֆոնդը:

Նոյեմբերին Դարբնիկ համայնքում «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ բուժանձնակազմի կողմից կատարվել է 45 սիրիահայ և իրաքահայ երեխաների ակնաբուժական և ատամնաբուժական բուժզննում: Բուժման կարիք ունեցողներն ուղեգրվել են «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ կլինիկաներ՝ անվճար բուժում ստանալու համար:

Կարևորվել են նաև սփյուռքի հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումները: Հաջողությամբ իրականացվել են «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն» ծրագրերը, մասնակիցների համար 2016թ. ևս կազմակերպվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ:

Նախարարը նշել է, որ «2016թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 25 ամյա հոբելյաններին են նվիրվել նախարարության վերոնշյալ բոլոր ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որն աննախադեպ էր մասնակիցների թվով: Ասմունքի, Դուդուկի փառատոներին, Երգչախմբային արվեստի, Պարարվեստի օրերին մասնակցել է ՝ շուրջ 2000 մարդ աշխարհի 23 երկրից:

2016թ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել և անցկացվել է 8 Համահայկական համաժողով և գիտաժողով, որոնց թվում՝ «Հայաստան. ստեղծենք միասին» աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայազգի երիտասարդների առաջին հավաք, «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողով, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հիմնադրման 60-ամյակին նվիրված գիտաժողով, Լրագրողների համահայկական 8-րդ համաժողով, «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» համաժողով, Ավետիս Ահարոնյանի 150 ամյակի նվիրված միջազգային գիտաժողովը և այլն:

Նախարարը 2017թ հայտարարել է Արցախի տարի և նշել: Նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում բացվել է «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» բաժինը, ստեղծվել է ֆեյսբուքյան էջ՝ What Are You Doing For Karabakh վերտառությամբ, որտեղ ներկայացվում են շարժման շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներն ու ձեռնարկները:

Միջոցներ է ձեռնարկվել հանրային իրազեկման և հասարակության հետ հետադարձ կապի պատշաճ ապահովման համար, նախարարության կայքէջում տեղադրվում են ամփոփիչ տեղեկանքներ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

Սփյուռքահայերին իրավական օգնության նպատակով Mindiaspora.am կայքէջում բացվել է նոր պատուհա»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: