ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ՊՆ. իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային /Հադրութ/, արևելյան /Մարտունի-Ակնա/ և հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /11 արկ/:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են համարժեք  պատասխան գործողությունների և սահմանի ողջ երկայնքով  շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: