ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոգեբան. հետտոնական սթրեսի հիմնական պատճառը չարդարացված սպասելիքներն են (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:

 

 

- Հետտոնական շրջանում մարդկանց մոտ շատ հաճախ առաջանում են սթրեսային վիճակներ: Ըստ Ձեզ, որո՞նք են դրա հիմնական պատճառները:

- Առաջին հերթին այն, որ տոների ռիթմը տարբերվում է առօրյա կյանքից (օրինակ, փոխվում է սնվելու, քնելու, հանգստի ժամանակացույցը), և բնական է, որ տոներից հետո օրգանիզմին պահանջվում է ադապտացիա: Հոգեբանական տեսանկյունից հետտոնական սթրեսի պատճառ կարող են լինել նաև  չարդարացված սպասելիքները, չէ՞ որ նախատոնական փուլում որոշակի ակնկալիքներ կան Ամանորից: Ցանկալի է, որ սպասելիքները համապատասխանեն իրականությանն ու սեփական հնարավորություններին`  սթրեսից զերծ մնալու համար:

- Ինչպե՞ս պայքարել հետտոնական սթրեսի դեմ:

- Հետտոնական սթրեսը նվազեցնելու համար անհրաժեշտ է տոների ընթացքում խուսափել ռեժիմի կտրուկ փոփոխություններից, հետևել ճիշտ սննդակարգին, հնարավորինս դրական լիցքեր ստանալ և փոխանցել նաև հարազատներին, ամանորյա սպասելիքների հարցում ուշադիր լինել` անհավանական սպասելիքները հաճախ սթրեսի, հիասթափության են հանգեցնում: Ձգտեք նաև տոները կազմակերպել սեփական հոգեբանական և ֆինանսական ռեսուրսներին համապատասխան` հետտոնական սթրեսի ռիսկը կանխելու համար:

 - Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, որպեսզի 2017թ-ը նրանց համար լինի հոգեպես հավասարակշռված տարի:

- Հավասարակշռված լինելու համար անհրաժեշտ է հոգեբանական անվտանգություն, որտեղ առաջնային է սեփական երկրում պաշտպանված և երջանիկ լինելու գործոնը:

Հուսով եմ, որ 2017թ-ը կնպաստի երկրի խաղաղության և արդարության մթնոլորտին, կպարգևի անսահման սեր և ներդաշնակություն հայ ընտանիքներին: Բարի և դրական Ամանոր եմ մաղթում:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: