ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանը խոսել է ամենաէմոցիոնալ կերպով տոնած գոլի մասին

Manutd.com

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր ֆուտբոլային կուռքերի, ինչպես նաև կարիերայի ընթացքում խփած գոլերի մասին, գրում է Armfootball.com-ը:

- «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներից ու՞մ խաղով ես հիացել:

- Սկսել եմ նայել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը այն ժամանակ երբ դեռ Էրիկ Կանտոնան էր խաղում, ու ես սիրում էի նայել նրա խաղը: Անդրեյ Կանչելսկիսին ևս հետևում էի` հետաքրքիր էր հետևել ռուս ֆուտբոլիստի խաղին: Իսկ եթե խոսենք «Մանչեսթեր Յունայթեդի» կուռքերի մասին, ապա դա Սեր Ալեքս Ֆերգյուսոնն է:

- Ո՞վ էր քո մանկության ֆուտբոլային հերոսը:

- Զինեդեին Զիդանը, ոչ միայն խաղադաշտը տեսնելու իր ունակության, այլև խաղադաշտում այդպես առաջատար լինելու համար: Նա միշտ խոսում էր իր թիմակիցների հետ ու օգնում էր նրանց:

- Խաղից առաջ ինչ-որ թալիսմաններ օգտագործու՞մ ես:

- Ոչ: Ավելի երիտասարդ տարիքում որոշ բաներ ունի, բայց երբ մեծացա, հասկացա, որ այն ամենը ինչ պետք է ինձ որպես ֆուտբոլիստի իմ գլխում է:

- Ո՞ր գոլն ես ամենաէմոցիոնալ կերպով տոնել:

- Հայաստանի մինչև 21 տարեկանների կազմում 2009թ.-ին Թուրքիայի հավաքականի դարպասը խփած գոլը: Խփեցի հաղթական գոլը հանդիպման վերջին րոպեին: Ամենաէմոցիոնալ պահն էր, որ երբևիցե զգացել եմ խփած գոլից հետո:

- Իսկ ո՞րն է լավագույնը:

- Չեմ կարող կոնկրետ մեկը առանձնացնել, շատ գոլեր եմ խփել: Հուսով եմ` դեռ շատ գոլեր կխփեմ «Յունայթեդի» կազմում (հարցազրույցը եղել է մինչև «Սանդերլենդի» դեմ խաղը, իսկ այդ խաղում խփած գոլից հետո Մխիթարյանը իր թվիտերում գրել էր` «Սա իմ կարիերայի լավագույն գոլն էր» - ArmFootball.com):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: