ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բորդյուժայի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին արված հայտարարությանը

Вести.Ru

Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես արձագանքել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած դիվերսիոն փորձի վերաբերյալ մեկնաբանության մեջ հնչած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպմանը, փոխանցում է Թերթ.ամ-ը:

«Կոչ ենք անում կողմերին շարունակել հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին՝ պահպանելով հրադադարի ռեժիմը և անմիջապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու նպատակով»,- պատասխանելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցմանը՝ նշել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից արված հայտարարությանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ կերպով ամրագրված է Երևանում 2016թ.-ի հոկտեմբեր 14-ին համատեղ արված հայտարարության մեջ»,- նշված է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: