ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայում 50 տոկոսով բարձրացրել են նվազագույն աշխատավարձը

pronedra.ru

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է գնաճի ֆոնին 50 տոկոսով նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացման մասին, հայտնում է globovision.com-ը:

«Ես ցանկանում եմ ասել, որ հունվարից թոշակները և նվազագույն աշխատավարձերը կլինեն 40.638 բոլիվարի չափով, իսկ հաշվի առնելով հիմնական մթերային զամբյուղի գնման համար 63.720 բոլիվարի ցուցանիշը՝ նվազագույն եկամուտը կհասնի 104.358 բոլիվարի»,- ասել է նա:

Այսպիսով, «սև շուկայի» փոխարժեքով, որը կազմում է 1 դոլարի դիմաց 3,3 հազար բոլիվար, Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կհասնի մոտ 31 դոլարի:

Նշվում է, որ վերջին տարվա ընթացքում սա արդեն նվազագույն աշխատավարձի հինգերորդ բարձրացումն է Վենեսուելայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: