ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 111,04 դրամ ԱՐԾԱԹ - 266,17 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 561,78 դրամ

Ռաֆսանջանիի անցած ուղին և հատուկ դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Civilnet

82 տարեկան հասակում մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Իսլամական Հանրապետությունում Ռաֆսանջանիի ունեցած ազդեցության մասին է վկայում այն փաստը, որ Իրանում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ հունվարի 10-ը ոչ աշխատանքային է լինելու:

Իրանական Tasnim լրատվակայքը հաղորդում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին իր ցավակցական ուղերձում Ռաֆսանջանիին անվանել է «իր վաղեմի ընկեր և Իսլամական շարժման դարաշրջանի դաշնակից»: Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ «տարաձայնություններն ու անհամաձայնությունները չեն կարողացել խանգարել իրենց 59 տարվա ընկերությանը»:

Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Իսլամական հեղաշրջման առանցքային դերակատարներից և Ալի Խամենեիի մտերիմ աջակիցներից է եղել: 1960-70 ական թվականներին մի քանի անգամ ձերբակալվել է իր քաղաքական գործունեության համար: Շահի տապալումից հետո մասնակցել է Իսլամական հանրապետական կուսակցության ձևավորմանը: 1980-89 թվականներին զբաղեցրել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-88) իրանական զինված ուժերի դե ֆակտո հրամանատարն է եղել:

1989-1997 թվականներին զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը: 2007-2011 թվականների գլխավորել է Փորձագետների խորհուրդը, որն ընտրում է երկրի Հոգևոր առաջնորդին: 1987 թվականից Ռաֆսանջանին գլխավորել է նաև Որոշումների նպատակահարմարության խորհուրդը, որը փորձում է հարթել խորհրդարանի և Պահապանների խորհրդի միջև ծագող վեճերը: Փորձագետների խորհրդում Ռաֆսանջանին Իրանի գործող նախագահի հետ ներկայացնում էր չափավորների թևը, և ակնկալվում էր, որ Փորձագետների խորհրդի՝ փետրվարին կայանալիք ընտրություններում մեծ է լինելու հենց չափավորների հաղթանակի հավանականությունը Ռաֆսանջանիի գլխավորությամբ: Հետևաբար, որոշ վերլուծաբաններ արդեն կանխատեսում են, որ Ռաֆսանջանիի մահը լուրջ հարված է լինելու հատկապես Ռոհանիի համար՝ թուլացնելով նրա դիրքերը 2017 թվականի մայիսին սպասվող նախագահական ընտրություններում:

Հատկանշական է, որ Ալի Աքբար Ռաֆսանջանին էական դերակատարում է ունեցել 1992 թվականին Իրանի կողմից իրականացված միջնորդության մեջ, երբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան այցելեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Յակուբ Մամեդովը: Ռաֆսանջանին բանակցությունների ընթացքում հայտարարում էր, որ հակամարտությունը պետք է քաղաքական լուծում ստանա: Ցավոք, իրանական միջնորդությունը տևական արդյունք գրանցել չկարողացավ, բայց ընդգծեց Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 6.44 կմ/ժ
13 C°
 
  16° 
19.10.2017
  18° 
20.10.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: