ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի հայկական լոբբին կարգելափակի՞ ՄԽ ամերիկացի նոր համանախագահի թեկնածությունը

grabdmitry.com

Վաշինգտոնում հույս են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռիչարդ Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձն էական նշանակություն կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տևական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում: Այս մասին ասվում է Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ Ջեյմս Ուորլիքի պաշտոնավարումը: 2017 թվականի հունվարից ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է դեսպան Ռիչարդ Հոգլանդը:

Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա 2003-2006 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում, 2008-2011 թվականներին՝  ԱՄՆ դեսպանը Ղազախստանում և 2011-13 թվականներին՝ ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում: Վերջին շրջանում Հոգլանդը ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները և զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ վերոհիշյալ նշանակումները նա ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը և եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:

Իր երկարամյա դիվանագիտական կարիերայի ժամանակ Հոգլանդը որոշակի առնչություն է ունեցել նաև Հայաստանին: Այսպես, 2006 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից Ջոն Էվանսի վաղաժամկետ հետկանչից հետո Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմն այդ պաշտոնում առաջադրել էր Ռիչարդ Հոգլանդին, որի նշանակումը, սակայն, Սենատում երկու անգամ արգելափակեց հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից՝ տեղի հայ համայնքի ջանքերով: Ռոբերտ Մենենդեսը գտնում էր, որ այն մարդը, ով մերժում է Հայոց ցեղասպանությունը, չի կարող ներկայացնել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովի առջև կայացած լսումներին Հոգլանդը հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն չի համարում դա ցեղասպանություն:

«Մենք, իհարկե, չենք մոռանում այդ անհաջող դրվագի մասին, ճիշտ այնպես, ինչպես մյուսների, սակայն ակնկալում ենք, որ դեսպան Հոգլանդի հետ կառուցողական հարաբերություններ կունենանք, և անհամբեր սպասում ենք Արցախի շուրջ բանակցություններում համատեղ աշխատանքին»,- Հոգլանդի նշանակումը մեկնաբանել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ամեն  դեպքում չի բացառվում, որ ԱՄՆ-ի հայկական լոբբին կարգելափակի նոր համանախագահի թեկնածության հաստատումը Սենատում: Չպետք է մոռանալ, որ համանախագահի անձը միայն երկրորդական դերակատարում կարող է ունենալ հակամարտության կարգավորման գործում. այստեղ կարևոր է համանախագահող երկրի մոտեցումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: