ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Թուրքիան Եվրոպայից 801 անօրինական փախստականի է ընդունել

Time

2016թ. ապրիլի 4-ից ուժի մեջ մտած փախստականների անօրինական ներհոսքի կանխարգելման նպատակով Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև կնքված պայմանագրի  շրջանակներում մինչ օրս Թուրքիան հետ է ընդունել 801 անօրինական փախստականի, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան էին անցել 2016թ. մարտի 20-ից հետո: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Hւrriyet» լրատվակայքին:

Դրա դիմաց ԵՄ երկրներն իրենց հերթին օրինական ճանապարհով Թուրքիայից ընդունել են 2672 սիրիացի գաղթականի: Ընդ որում, մասնավորապես Գերմանիան ընդունել է 1.060, Ֆրանսիան՝ 438, Նիդերլանդները՝ 409 փախստական:

Նշենք, որ վերոնշյալ պայմանագրով Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել 2016թ. մարտի 20-ից հետո իր տարածքով Եվրոպա մուտք գործած բոլոր անօրինական գաղթականներին: Իսկ ԵՄ երկրները պարտավորվել են օրինական ճանապարհով ընդունել ճիշտ նույնքան փախստականների, որքան անօրինական փախստականներ կարտահանձնվեն Թուրքիային:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
-1°   
18.12.2017
   
19.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: