ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացի սենատորը առաջարկել է արգելել ռուսական օղու վաճառքը

NH1

ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգից ընտրված սենատոր Ջեֆ Բուդբյորնն, ի պատասխան ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությանն, առաջարկել է Միացյալ Նահանգների խանութներում արգելել ռուսական օղու և ալկոհոլային այլ խմիչքների վաճառքը:

Ինչպես հաղորդում է ամերիկյան New Hampshire Union Leader  պարբերականը՝ սենատորի ներկայացրած օրինագծում երկու դրույթ կա՝ նախ թոշակային ապահովության համակարգը պետք է ազատվի  բոլոր այն ակտիվներից, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն Ռուսաստանի հետ, երկրորդ՝  Նյու Հեմշիրի առևտրային կենտրոնները պետք է  հրաժարվեն ռուսական ալկոհոլային խմիչքների իրացումից:

«Դուք դժվարությամբ աշխատած ձեր դոլարներն ուղարկո՞ւմ եք նրան, ով փորձում է կործանել ձեր ժողովրդավարությունը: Ձեր դոլարները պետք է հետևեն ձեր իդեալներին»,-հայտարարել է սենատորը, միաժամանակ նշելով, որ չի տիրապետում, թե ռուսական արտադրության ինչքան ալկոհոլային խմիչք է սպառվում ԱՄՆ-ում, կամ ռուսական ի՞նչ ծավալի ակտիվների մասին է խոսքը:

«Դոնալդ Թրամփը մեր լեգիտիմ նախագահն է: Ես հարգում եմ նրան: Սակայն միանգամայն պարզ է, որ մեր ընտրություններին միջամտություն եղել է: Այժմ հարցը կայանում է նրանում, թե ինչ ենք անելու ի պատասխան»,-ասել է նա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: