ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վատիկանի գաղտնի արխիվների հիման վրա Հայոց ցեղասպանության մասին գիրք կհրատարակվի

Pontuali.com

Վատիկանի գաղտնի արխիվներում հետազոտություն իրականացնող Վալենտինա Վարդուհի Կարախանյանը հավաքագրել է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Հռոմի Բենեդիկտոս XV պապի նվիրակը տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին և փորձել դադարեցնել այն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հետազոտողը RomeReports-ին պատմել է, որ պատրաստվող գրքի գլխավոր դերակատարներից է հռոմի պապի ներկայացուցիչ, կարդինալ Անգելո Մարիա Դոլչին, ով Ցեղասպանության տարիներին փորձել է մոբիլիզացնել Կոնստանդնապոլսում դիվանագիտական կորպուսը, դատապարտել է կատարվող դեպքերն ու թեպետ առանց հաջողության, սակայն այդ խնդրով հասել է անգամ մինչև սուլթան:

«Մենք փորձել ենք դասավորել փաստաթղթերն այնպես, որ դրանք իրենցով արդեն փաստեն հայերի կոտորածի մասին: Գրքի դերակատարների շարքում են հայեր, եպիսկոպոսներ, նվիրակներ և դեսպաններ, ովքեր ապրել են կամ ականատեսն են եղել 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը»,- նշում է Վալենտինա Կարախանյանը: Նա պատմում է, որ Վատիկանն այդ տարիներին արել է հնարավոր ամեն բան, քանի որ Նվիրակը հանդիպել է նաև անգամ նրանց հետ, ովքեր դուրս են դիվանագիտական շրջանակից:

«Պատվիրակն իրավունք չի ունեցել դիմել շատ մարմինների: Սակայն նա գնացել է և ցույց է տվել պատվիրակության մասնավոր փաստաթղթեր, քանի որ սուլթանին հասնելու համար անհրաժեշտ էր ցույց տալ Հռոմի պապի ստորագրությունը: Նա հանդիպել է նախարարների, գլխավոր վեզիրի և սուլթանի հետ: Նա խոսել է Պապի և Սուրբ աթոռի անունից, քանի որ վստահ էր, որ Հռոմի Բենեդիկտոս XV Պապը ցանկանում էր օգնել և փրկել այս ժողովրդին»,- հայտնել է Կարախանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: