ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբաման հրաժեշտ է տվել ամերիկացիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Charles Rex Arbogast/AP

ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման, ում պաշտոնավարումը ավարտվում է հունվարի 20-ին, հանդես է եղել հրաժեշտի ելույթով, որն սկսել է իր և կնոջ՝ Միշել Օբամայի անունից շարքային ամերիկացիներին ուղղված շնորհակալական խոսքով՝ իրեն հավատալու ու աջակցելու համար, գրում է gazeta.ru-ն:
«Տասն օրից աշխարհը կտեսնի մեր ժողովրդավարությանը հատուկ առանձնահատկությունը՝ իշխանության խաղաղ փոխանցումն ազատ ընտրված մի նախագահից մյուսին», - ասել է Օբաման՝ հավելելով, որ իր վարչակազմը կապահովի իշխանության փոխանցման հնարավորինս հարթ գործընթաց:
Օբաման նախագահի պաշտոնում իր վերջին ելույթն ունեցել է Չիկագոյում, որտեղ իր և առաջին տիկնոջ համար «սկսվել է ամեն ինչ». 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին նախագահականելույթը Օբաման ունեցել է հենց Չիկագոյում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: