ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չիլիի իշխանությունները հրապարակել են ՉԹՕ-ի գաղտնի տեսագրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

COURTESY CEFAA

Մթնոլորտային անոմալ երևույթների հետազոտության չիլիական պետական կոմիտեն (CEFAA) տեսագրության ուսումնասիրության հիման վրա հանգել է այն եզրակացության, որ 2014  թվականին Սանտյագոյից արևմուտք Չիլիի օդաչուներին հաջողվել է երկնքում ՉԹՕ նկարահանել, գրում է newsru.com–ը։

Չճանաչված թռչող օբյեկտը ռազմական օդաչուները նկատել էին 2014-ի նոյեմբերի 11-ին՝ Չիլիի մայրաքաղաքից ոչ հեռու ափամերձ տարածքում պարեկության ժամանակ։ Ներկայացնելով զեկույցը՝ զինվորականներից մեկը ՉԹՕ-ն ներկայացրել է որպես «հարթ, ձգված օբյեկտ՝ երկու ջերմային կենտրոններով»։Реклама 15

Տեսագրությունից երևում է, ինչպես է  «դատարկությունից» հայտնված օբյեկտը անսպասելի անհետանում ամպերում։ CEFAA-ի մասնագետները պարզել են, որ օբյեկտը ո՛չ թռչուն էր, ո՛չ էլ տիեզերական աղբի կտոր, միջատ, օդանավ կամ էլ մթնոլորտային անոմալիա։ Ամփոփելով զեկույցը՝ կոմիտեն այդ օբյեկտն անվանել է «չճանաչված»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: