ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդերը ստանձնել են թուրք ոստիկանների վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը

regnum.ru

Թուրքիայում ոստիկանների վրա հարձակման, ինչպես նաև երկրի արևմուտքում պայթեցված մեքենայի պատասխանատվությունն ստանձնել են քրդական ընդդիմության ներկայացուցիչները, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:

Իրենց մասնակցության մասին հայտարարել են Քրդստանի ազատության բազեներ խմբավորման ներկայացուցիչները, որը համարվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղը:

Միջադեպը տեղի է ունեցել Իզմիրում, երբ անհայտ անձիք հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Արդյունքում զոհվել է երկու ոստիկան:

Firat տեղեկատվական գործակալության միջոցով խմբավորման տարածած տեղեկատվության համաձայն, հարձակում գործել են իրենց երկու անդամ:  Խմբավորումն զգուշացրել է նոր հարձակումների մասին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քրդստանի ազատության բազեներ կոչվող խմբավորումը ստանձնում է հարձակման պատասխանատվություն:  Այսպես, դեկտեմբերին Ստամբուլում՝ մարզադաշտից ոչ մեծ հեռավորության վրա իրականացված ահաբեկչությունը խլել է 40, իսկ մեկ այլ՝ քաղաքի կենտրոնում իրականացված հարձակումը՝ 13 մարդու կյանք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: