ԵՐԵՎԱՆ -8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 027,26 դրամ ԱՐԾԱԹ - 268,16 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 162,29 դրամ

Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է տոնական ցուցահանդես

Artsakhpress.am/

Ամանորի և Սուրբծննդյան տոների առիթով Ստեփանակերտում բացվել է տոնական ցուցահանդես, որը կգործի մինչև փետրվարի վերջը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի պատկերասրահն անցած տարի ունեցել է շուրջ 2000 այցելու, որոնք ինչպես տեղացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ են:

«Տարվա ընթացքում կազմակերպել ենք 20-ից ավել ցուցահանդեսներ: Պատկերասրահն ունի նաև իր սեփական ֆոնդը, որը համալրված է տեղական և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների 400 աշխատանքներով»,- ասել է  Ե. Դադայանը:

Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են Հայաստանի Հանրապետության հայտնի նկարիչների  և  քանդակագործների  աշխատանքներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
-12°  -2° 
22.01.2017
-11°  -2° 
23.01.2017
Հարցում

Կմիավորվի՞ արդյոք Կիպրոսի կղզին: