ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 696,67 դրամ ԱՐԾԱԹ - 264,96 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 944,2 դրամ

Դի Կապրիոյի նվիրաբերած գումարով Լոռիում կկառուցվի աշխարհում եզակի Սմարթ կենտրոն

Eltravelclub.am

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր և աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի մարքեթինգի գծով համակարգող Հասմիկ Սարգսյանն ասաց, որ  կենտրոնը կրթական հանգույց է լինելու, որտեղ ոչ ֆորմալ, արտադասարանային և մասնագիտական վերապատրաստման ծրագրերի միջոցով մարդիկ հնարավորություն են ստանալու  ինքնադրսևորվել հենց իրենց համայնքում  և զարգացնել այն:

«Կենտրոնի բացումը տեղի կունենա 2017 թվականի աշնանը: Այն ծառայելու է շրջակա 25-ից 30 համայնքներին»,-ասաց նա՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում անցկացված դրամահավաք-երեկույթի ընթացքում հանգանակված ողջ հասույթը` 3.1 միլիոն դոլարը ծառայելու է COAF-ի  ծրագրերի իրականացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
-8°  -1° 
25.01.2017
-2°   
26.01.2017
Հարցում

Կմիավորվի՞ արդյոք Կիպրոսի կղզին: