ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յագլանդն աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին

euroua.com

Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ գրասենյակից:

«Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության հումանիտար ասպեկտների առնչությամբ»,- նշել է Յագլանդը:

Նա հայտնել է, որ տեղյակ է 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստին, որի հետևանքով եղան զոհեր, իսկ մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը շարունակում է մնալ հայկական կողմում: «Ես հորդորում եմ կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` դիակը վերադարձնելու կոչին` համաձայն 2010 թվականի Աստրախանի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածության և հաշվի առնելով խնդրի հումանիտար բնույթը»,- ասել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: