ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիան ներկայացրել է ԵԱՀԿ-ում իր նախագահության գերակայությունները

Sputnik

2017 թվականի հունվարի 1-ից Ավստրիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը՝ փոխարինելով Գերմանիային:

Այդ կապակցությամբ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան պատրաստ է 2000 թվականից այս կողմ արդեն երկրորդ անգամ ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը և նպաստել ԵԱՀԿ տարածքում անվտանգության և կայունության հաստատմանը:

Նա առանձնացրել է Ավստրիայի նախագահության երեք հիմնական առաջնահերթություն` նպաստել գոյություն ունեցող հակամարտությունների թուլացմանը, միավորել ուժերը ռադիկալիզմի և բռնի ծայրահեղականության դեմ պայքարում` մասնավորապես երիտասարդների շրջանում, վերահաստատել վստահությունը:

«Մեր նախագահությունն աջակցելու է գոյություն ունեցող ձևաչափերին, ինչպես նաև հատուկ ներկայացուցիչների գործունեությանը, որոնք նախատեսված են խաղաղ ճանապարհով առկա կոնֆլիկտների կարգավորման համար», - նշել է Կուրցը, - «Մենք ԵԱՀԿ-ում մեր միջազգային գործընկերների հետ վստահ ենք, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով։ Այդ ուղղությամբ աշխատանքն առաջնահերթ է մեզ համար»։

Կուրցը շեշտել է, որ հակամարտությունից տառապող բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է լինեն առաջնահերթ և որ ինքը որպես ԵԱՀԿ գործող նախագահ անձամբ այցեր կկատարի այդ իրադարձություններից տառապող տարածաշրջաններ, որպեսզի իրազեկվի տիրող իրավիճակի մասին։

Միևնույն ժամանակ Սեբաստիան Կուրցն ընդգծել է, որ Ավստրիան շարունակելու է 2016-ի Գերմանիայի ներդրած ջանքերը փոխադարձ վստահությունը բարելավվելու ուղղությամբ:

«Ավստրիայի հայեցակարգը շատ մոտ է Գերմանիայի և ԵՄ մյուս անդամ երկրների հայեցակարգին՝ մենք պետք է փոխադարձության համակարգ ունենանք», - ասել է Կուրցը:

Նշենք, որ Գերմանիան ստանձնեց նախագահությունը բավական փոթորկոտ ժամանակահատվածում: Գերմանիայի նախագահության շրջանում երեք հիմնական ուղղություններով աշխատանքներ են տարվել՝ երկխոսությունների անցկացում,  վստահության թարմացում և այդ կերպ Եվրոպայում երկարաժամկետ անվտանգության ամրապնդում:

Գերմանիան իր հերթին համոզված էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները միակ ֆորումն են հակամարտող կողմերի երկխոսությունը կազմակերպելու համար: Գերմանիայի արտգործնախարարը հստակորեն նշել էր, որ աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ Ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: