ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի վրա կհայտվեն «սարսափեցնող» պատկերներ

2017-ի մարտից ԵԱՏՄ բոլոր երկրներում ծխախոտը կվաճառվի նոր տուփերով։ Տուփերի պատկերները կզգուշացնեն ծխելու վտանգի ու հետևանքների մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ԵԱՏՀ-ին:

«2017-ի մարտի 17-ից ԵՏՄ երկրներում վաճառվող ծխախոտի տուփերի վրա «սարսափելի» պատկերներ կհայտնվեն։ Ըստ ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգի, արտադրողները, ներկրողները և վաճառողները պետք է մինչ այդ ժամկետը` մոտ 3 ամսում, հասցնեն պատկերները տեղադրել տուփերի վրա»,-ասվում է ԵԱՏՀ հաղորդագրության մեջ։

Տուփերի վրա կպատկերվեն ծխելուց վնասված օրգանները, կնշվի հիվանդությունը` պարոդոնտոզից մինչև փտախտ ու քաղցկեղ։ Պատկերները կունենան աղտոտ շագանակագույն երանգ Pantone 448C կոդավորմամբ, որն ըստ գիտնականների ամենատհաճ գույնն է։ Զգուշացնող պատկերի մակերեսը պետք է զբաղեցնի փաթեթավորման հիմնական կողմերի առնվազն կեսը։

Նաև արգելվում է այնպիսի բան պատկերել կամ գրել տուփերի վրա, որը համեղ և օգտակար ինչ-որ բան կհիշեցնի` միրգ, հատապտուղ և այլն։ Համարվում է, որ դա, կարող է մոլորեցնել ծխողներին, որոնք կարող են ծխախոտը ասոցացնել օգտակար մթերքի հետ։ Նույն պատճառով չի կարելի նաև նշել նիկոտինի, խեժի քանակը` ծխողները չպետք է կարծեն, որ որքան քիչ է վնասակար նյութերի քանակն, այնքան անվնաս է արտադրանքը։

Որոշումն ամբողջովին ուժի մեջ կմտնի նոյեմբերի կեսից: Ոչ այնքան «սասափելի» պատկերներով ապրանքը կթույլատրվի վաճառել ԵԱՏՄ այն երկրում, որտեղ արտադրվել է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: