ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանգստյան օրերը շատ չէի՞ն. վարչապետ

Հունվարի 12-ին Գործադիրի նիստում Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձել է Ամանորի արձակուրդը կրճատելու հարցին:

Կառավարության նիստի ավարտին, դիմելով նախարարներին, վարչապետը հույս է հայտնել, թե լավ են հանգստացել, քանի որ 2017 թվականը լինելու է ավելի ծանր ու հագեցած:

«Ի դեպ, հանգստյան օրերը շատ չէի՞ն: Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- կառավարության նիստի ավարտից առաջ ասել է նա:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին վարչապետը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը կարծիք էր հայտնել, որ նման տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է, միևնույն ժամանակ ընդգծելով, որ հնարավոր է ոմանք չհամաձայնվեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: