ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի՝ լրագրողին վիրավորելու հանգամանքը ոգևորություն է առաջացրել Թուրքիայում

Business Insider

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «տպավորվել» է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ լրագրողների նկատմամբ կոպիտ վերաբերմունքից՝ համեմատելով նրան Էրդողանի հետ:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika.com» լրատվակայքին՝ Թրամփն իր առաջին մամուլի ասուլիսի  ժամանակ վիրավորել է «CNN»-ի թղթակիցներից մեկին: ԱՄՆ նախագահի այս պահվածքից ոգեշնչված Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Թրամփի այս պահվածքը նման է մեր նախագահին»:

Թրամփի և CNN-ի թղթակցի միջև տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայում: Նախագահ Էրդողանը երեկվա իր ելույթում նույնպես անդրադարձել է դեպքին՝ արդարացի համարելով ԱՄՆ նախագահի պահվածքը:

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ CNN-ի թղթակիցը ցանկացել է հարց ուղղել նորընտիր նախագահին: Սակայն Թրամփը թույլ չի տվել՝ ասելով. «Խնդրում եմ, լռեք, դուք անհարգալից եք: Դուք կեղծ լուրեր հրապարակող կազմակերպություն եք: Ես ձեզ հարց տալու իրավունք չեմ տալիս»: Ի պատասխան լրագրողի բողոքին, թե դա հարձակում է CNN -ի դեմ, Թրամփը պատասխանել է, որ CNN-ը «թշվառ կառույց է»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: