ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան մետաղադրամները՝ «հանդուրժող»

http://www.philly.com

ԱՄՆ առաջին անգամ կթողարկի 100 դոլար արժողությամբ ոսկյա մետաղադրամներ, որոնց վրա պատկերված կլինի աֆրոամերիկուհու դիմանկար, փոխանցում է utro.ru գործակալությունը:

Սևամորթ աղջիկը պատկերված կլինի  Ազատության Լեդիի տեսքով, նրա հետ՝ ԱՄՆ մյուս խորհրդանիշը՝ թռչող սպիտակագլուխ արծիվը:

Մետաղադրամների հատման մասին ԱՄՆ օրենքը, սկսած 1792թ.-ից, պահանջում է, որպեսզի դրանց վրա լինի «ազատության կերպար»: ԱՄՆ դրամատան փոխանցմամբ «երկրի զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև ազատության մասին պատկերացումները»:

Աֆրոամերիկուհու նկարով մետաղադրամներն, առաջին հերթին, նախատեսված են կոլեկցիոներների համար: Դրանց թողարկումը կապված է ԱՄՆ դրամատան 225-ամյակին:

Հետագայում նախատեսվում է թողարկել լատիանաամերիկյան, հնդկական և ասիական ծագում ունեցող ամերիկուհիների նկարներով մետաղադրամներ՝ ընդգծելու երկրի մշակութա-էթնիկական բազմազանությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: