ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտպանության նախարարը խոստացել է պատժել բոլոր նրանց, ովքեր փորձել են հարստանալ բանակի մատակարարումների հաշվին

President.am

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ բանակ մատակարարումների ոլորտում կան խնդիրներ:
«Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների  ծավալը, որը, ցավոք սրտի, բավականին մեծ  էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է  նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը»,- ասել է նախարարը:


Նա կարևորել է  մատակարարումների գործընթացում այնպիսի ընթացակարգերի կիրառումը, որոնց շնորհիվ չարաշահումները անհնարին կդառնան: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, շարունակվում են խախտումներ կատարած գործարարներին ու պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները, փոխանցում է Panorama-ն:

Վիգեն Սարգսյանը  շեշտել է, որ բացահայտվելու և պատժվելու են բոլոր նրանք, ովքեր ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել Հայաստանի հանրապետության զինված ուժերին:  


«Մենք շարունակելու ենք հատ առ հատ բացահայտել ու պատժել այն գործարարներին, որոնք ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել զինված ուժերին: Մենք հատ առ հատ բացահայտելու ենք և պատժելու ենք այն չինովնիկներին, որոնք փորձել են հարստանալ բանակի մատակարարումների հաշվին: Միևնույն ժամանակ պետք է ընթացակարգերի վրա աշխատենք, որովհետև քաղաքական առումով ձեռնտու է գտնել կոնկրետ դեպք և պատժել, իսկ արդյունավետության առումով շատ ավելի կարևոր է ձևակերպել ընթացակարգ, որի միջոցով գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար»,- ամփոփել է Վ. Սարգսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: