ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը կա «Հայի դիակի պես ծանր» արտահայտությունը. թուրք սյունակագիր

Türkbeleni Gazetesi

Թուրք թատերագետ և սյունակագիր Հիլալ Նեսինը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի՝ ցեղասպանություն բառի գործածման համար խորհրդարանի առաջիկա 3 նիստին մասնակցելու իրավունքից զրկվելուց հետո, Twitter-ի իր էջում գրառմամբ հեգնել է Թուրքիայում ցեղասպանությունը հերքողներին, փոխանցում է Tert.am-ը:

Հիլալ Նեսինի գրառումը՝ ստորև.

«Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը կա «Հայի դիակի պես ծանր» արտահայտությունը:

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը երկրի ամբողջ տարածքում կան հայերի կառուցած դպրոցները, եկեղեցիները, ալրաղացները...

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը մեկ դար շարունակ հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան:

Հայ լինելու համար սպանված Հրանտ Դինքը կա, անմեղ տեղը բանտ նետված Սևան Նիշանյանը (գրող, մտավորական) կա, բայց հայկական կոտորած չկա:

Այս գրությունը գրելուս համար քիչ անց ինձ անձնական նամակով «Վայ դու հայի սերմ, հայի բիճ» գրողներ կլինեն, սակայն հայկական կոտորած չկա:

Սովորե՛ք ապրել առանց կեղծիքի: 

Հարցրե՛ք ինքներդ ձեզ. «Առանց կոտորածի ապրած գոնե մեկ տարի ունե՞նք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: