ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտը ներկայացրած թիմը «КиВиН-2017»-ում. ադրբեջանական ԱԳՆ ջանքերը ձախողված են

facebook

Սոչիում ընթացող «КиВиН-2017» միջազգային փառատոնում Ստեփանակերտը ներկայացնող «Աղ ու հացով» թիմը ելույթ ունեցել է հունվարի 13-ին՝ ստանալով «բարձրացված վարկանիշ» գնահատական, բայց չի անցել երկրորդ փուլ: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում հայտնել է թիմի ներկայացուցիչ Գեորգի Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ դա թույլ է տալու խաղալ կենտրոնական լիգաներից մեկում: «Դեռ որոշում ենք, որ լիգայի սեզոնում ենք խաղալու ընթացիկ տարում», - նշել է Ավետիսյանը: Ավետիսյանն իր ֆեյբուքյան էջում պարզաբանել է, որ երկրորդ փուլ անցնում են այն թիմերը, որոնք խաղալու են հեռուստատեսային լիգաներում, իսկ Ստեփանակերտի թիմը դեռ երիտասարդ է և անփորձ դրա համար։

Արդեն իսկ կարելի է վստահաբար ասել, որ թիմի ելույթներն ուղեկցվում են ադրբեջանական «փիար ակցիաներով»՝ ընդ որում ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաև պետական մարմինների կողմից: Նշենք, որ «КиВиН-2017»-ում  Ստեփանակերտի թիմի մասնակցությունը Բաքվում որակել են որպես սադրանք Ադրբեջանի դեմ: Ադրբեջանական ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը նույնիսկ հայտարարել է, որ Ղարաբաղից թիմ հրավիրելը հակասում է Ռուսաստանի հետ գործընկերությանը:

Ամեն դեպքում, ի հեճուկս ադրբեջանական ԱԳՆ-ի, սպորտի նախարության, լրատվամիջոցների ջանքերին, Սոչիում թիմը ելույթ ունեցավ: Այդ կապակցությամբ ՝ ադրբեջանական ԶԼՄ-ների հիստերիան անդրադարձել է նաև փառատոնին մասնակցող ադրբեջանական թիմի վրա, որը «նույն բեմում ելույթ է ունեցել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»:

Ավելացնենք, որ սա КиВиН միջազգային փառատոնին Ստեփանակերտի թիմի երրորդ մասնակցությունն էր. առաջին փառատոնին թիմը ուրիշ անվան տակ է մասնակցել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: