ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան դեմ է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին

Twitter.com/ Alexander Lapshin

Ռուսաստանի Դաշնությունը դեմ է Բելառուսից հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 17-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք դեմ ենք լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածքն այցելության քրեականացմանը: Մենք դեմ ենք նաև նրան, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք պարոն Լապշինի հետ: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու `ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,- նշել է Լավրովը:

Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի հարցումով Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» ընդգրկվել էր դեռ 2011 թվականին:  2015 թվականի հունիսին բլոգերը եղել է Ադրբեջանում ուկրաինական անձնագրով` մուտք գործելով Վրաստանի տարածքով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: