ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգտում փակել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը

osce

ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը մոտակա օրերին այցելելու է Ադրբեջան, որտեղ պատրաստվում է Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել այդ երկրի և ԵԱՀԿ-ի հարաբերությունները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշենք, որ այդ հարաբերություններն այսօր բավականին լարված են, քանի որ Ադրբեջանն արգելափակում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը ևս 12 ամսով երկարաձգելու  որոշումը: 

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը, մասնավորապես, պարզաբանել է, որ Բաքվի դժգոհությունը հարուցել են ԼՂՀ տարածքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ իրականացվող ականազերծման աշխատանքները:

Հարկ է նշել, որ խոսքը Հայաստանի Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին ԵԱՀԿ գրասենյակի աջակցության մասին է. վերջինս ականազերծման աշխատանքներ է իրականցնում Ադրբեջանին սահմանակից Հայաստանի բնակավայրերում, այլ ոչ թե՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ադրբեջանական փաստարկի անհիմն լինելն ընդգծվել է նաև դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում կայացած քննարկումների ժամանակ, որտեղ նախագահողը, ի պատասխան ադրբեջանական պատվիրակության առարկությունների, նշել է, որ ԵԱՀԿ Գերմանական նախագահությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակ էր գործուղել իր հատուկ պատվիրակին: «Հիմնվելով նրա ներկայացրած փաստերի վրա, մենք եզրակացրեցինք, որ խնդրի առարկա դարձած գործունեությունը չի հակասում գրասենյակի մանդատին», - ասել է նախագահողը:

Ամեն դեպքում ադրբեջանական կողմը շարունակել է անդրդվելի մնալ: Այսպիսով, չնայած Բաքվի տարածած ապատեղեկատվությանը, իրականում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության բովանդակային հարցերի շուրջ որևէ հակասություններ չկան, ուստի այս քայլով Բաքուն միանգամայն այլ հարց է լուծում:

Չի բացառվում նաև, որ ձգտելով հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, Բաքուն նպատակ է հետապնդում թուլացնել տարածաշրջանում կառույցի ազդեցությունը՝ այդ կերպ թուլացնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքերը:  Գաղտնիք չէ, որ Բաքուն տարիներ շարունակ ջանքեր է գործադրում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները դուրս բերելու և այլ ձևաչափ տեղափոխելու ուղղությամբ:  

Սակայն փորձագետները նշում են, որ երևանյան գրասենյակի փակումից Հայաստան-ԵԱՀԿ հարաբերությունները մեծ հաշվով չեն տուժի, քանի որ դրանք մշտապես բարձր մակարդակի վրա են եղել, փոխարենն՝ իր այս քայլով Բաքուն էլ ավելի է բարդացնում կառույցի հետ իր հարաբերությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: